Արտերկրում աշխատողների եկամտահարկը գանձել Հայաստանում. կառավարության նիստում
Կառավարությունը ուղիներ է փնտրում, որպեսզի արտերկրում աշխատող մեր հայրենակիցների եկամտահարկի ձեւակերպումն իրականացվի Հայաստանում։ Ֆինանսների նախարարության առաջարկն այսօր քննարկվել կառավարության նիստում։ Որոշվեց քննարկումները շարունակել։
Տուժած բնակիչները փոխհատուցում կստանան
Կառավարվության որոշմամբ՝ փետվարի 2-20 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից վնասված ութ գյուղերի տների բնակիչները փոխատուցում կստանան: Այդ նպատակով կառավարությունը Տավուշի մարզպետարանին 3 մլն 705 հազար դրամ հատկացրեց։
Աբովյանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կլինեն
Այսօր վաղաժամկետ դադարեցվեցին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները։ Վերջինս Կոտայքի մարզպետ է նշանակվել։ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կկայանան կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40օրյա ժամկետի վերջին կիրակի օրը։
ԵՏՄ- ն ու ԵՄ- ն ֆինանսավորում են Հյուսիս- Հարավը
ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամն ու Եվրոպական ներդրումային բանկը եւ Եվրամիությունը վարկային համաձայնագրերով ֆինասավորելու են հայկական միևնույն ներդրումային ծրագիրը, գումարներ են տրամադրելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 150 մլն դոլար, գումարով կվերակառուցվի Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի Ագարակից Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարահը:
Նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ էլ Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրոպական միության օժանդակության համաձայնագրով նախատեսված 12 մլն դոլար դրամաշնորհը կուղղվի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան- Բավրա հատվածի վերանորոգմանը:
Կիրառությունից հանվում են ակցիզային հին դրոշմանիշները
2015թ հուլիսի մեկից կիրառությունից կհանվնեն 2011թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը, զուգահեռաբար , մինչև 2016թ հունվարի մեկը տնտեսվարողներին հնարավորություն կտրվի արդեն իսկ շրջանառության մեջ եղած և 2011թվագրումով դրոշմանիշերով ապրանքները իրացնել։
Ինտերնետ շահումով խաղերի գովազդը կսահմանափակվի, նպատակը քաղաքացիներին հրապուրանքներից զերծ պահելն է: Քանի որ ինտերնետ շահումով խաղերը բարձր ռիսկայնություն ունեն, ուստի նրանց լիցենզավորան կարգն էլ կբարդեցվի:
Պետական պահուստի համար գնվել են թանկարժեք մետաղներ եւ քարեր
«Թանկարժեք Մետաղների ու թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների 2014թ համալրման ու ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունից պարզ դարձավ, որ 2014թ ընթացքում կատարվել են թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրեր ընդունման գործարքներ: Պետական պահուստները համալրվել են արծաթյա իրերով, պլատինով ու արհեստական քարերով:
ԲՀԿ պատգամավորի առաջարկը մերժվեց
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկել էր փոփոխություններ կատարել «Ավերացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում ու ներդրումային ծրագրերի համար սահմանված ժամկետը, որի համար ապրանքների ներմուծման դեպքում մաքսային սահմանին ԱԱՀ ժամկետը հետաձգվում է երեք տարով, դարձնել հինգ տարի:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2014թ 29 միլիարդ 6 մլն դրամի ներդրումային ծրագիր է իրականացվել, որի հիման վրա շուրջ 5 միլարդ 9 մլն դրամ ԱԱՀ է հետաձգվել մաքսային սահմանին: Եվ քանի որ որևէ տնտեսվարողի կողմից նման առաջարկ կամ դժգոյհություն չի եղել, ուստի և պատգամավորի առաջարկը համարվեց ոչ նպատակային: