ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում անմոռուկներ են հանձնել թուրքական պատվիրակությանը

Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներ են բաժանել թուրքական պատվիրակության անդամներին:

Տեղեկացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում՝ գրառում կատարելով. «Նաիրա Զոհրաբյանը մտավ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանութունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց Հայոց ցեղասպանութան սիմվոլիկայով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ նաև թողեցին Ադրբեջանի պատվիրակութան սենյակում»:

Լուսանկարները՝ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

Back to top button