ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Զոհն ու դահիճը՝ նույն հարթակի վրա. Վիգեն Սարգսյանը՝ Դավութօղլուի հայտարարության մասին

arminegevorgyan
Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարը միշտ եղել է Հայաստանի քաղաքական օրակարգի, հատկապես՝ արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջացառումների համակարգող Վիգեն Սարգսյանը եւ ընդգծել, որ ակադեմիական առումով ևս Հայաստանի գիտական կենտրոնները՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ հաստատություններ, միշտ պահել են ցեղասպանության հանցագործությունը իրենց ուշադրության կենտրոնում:

Հայաստանն իր անկախության առաջին իսկ օրվանից, ըստ նրա, միջազգային բոլոր կառույցներում եղել է ցեղասպանությունը դատապարտող, ցեղասպանության հանցագործության դեմ ձայն բարձրացնող այն առաջատար պետությունը, որին հետևել են բազմաթիվ ուրիշները, այդ թվում՝ աշխարհի ամենահզոր պետությունները, և ընդունվել են փաստաթղթեր, բանաձևեր, որոնք ուղղված են այդ խնդրի լուծմանը:

Back to top button