ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի պարզ`դավաճանություն ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարում է Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` հավելելով. — «Մինչ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, նախագահ Օբաման, ցավոք, ԱՄՆ հեղինակությունն օգտագործում է ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ օտար երկրի տաբուն ամրապնդելու համար»:

ANCA-ն հիշեցրել է, որ ընտրվելու համար Օբաման ոչ երկիմաստ խոստացել էր 1915-23 թ.թ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանարել: 2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում նա գրել էր. «Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը»:

Back to top button