ՄիջազգայինՑեղասպանություն 100

New York Post. «Վաշինգտոնի լռությունը խլացնող է և խորապես հիասթափեցնող»

Օբաման կաջակցի Հռոմի պապի՞ն, թե՞ Թուրքիայի իսլամիստ նախագահ Էրդողանին. նման հարցադրմամբ է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր անդրարադարձը սկսում New York Post ը:

«Թուրքիան երբեք չի խոստովանել մարդկության դեմ գործած այս հանցագործության իրական էությունը՝ ձևացնելով, թե հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմում։ Տեղի ունեցածը չեն ճանաչում նաև շատ երկրների նախագահներ։ Տխուր է խոստովանել, բայց  նրանց շարքում է նաև նախագահ Օբաման»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով 2008 թվականի նախընտրական արշավի շրջանակներում դեռ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումը։

«Օբաման յոթ տարի անց մնում է այն նախագահը, ով դեռ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրում է պարբերականը՝ զուգահեռներ անցկացնելով  Հռոմի Ֆրանցիկոս պապի և Օբամայի միջև։

New York Post- ը ընդգծելով, որ Հռոմի պապը հստակորեն Հայոց ցեղասպանությունը հայտարարեց  20-րդ դարի առաջին ցեղասպանություն, Եվրոպական խորհրդարանը նախորդ շաբաթ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, նշում է. «Վաշինգտոնի լռությունը խլացնող է և խորապես հիասթափեցնող»:

Back to top button