ՄիջազգայինՑեղասպանություն 100

Երեւանից մինչեւ ԼՂՀ ու Հայոց հարց. Die Welt-ի հայաստանյան խճանկարը

lianaeghiazaryan
Գերմանական հայտնի «Դի վելթ» պարբերականն այսօր մի ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին` շեշտադրելով Հայոց ցեղասպանության թեման: Հոդվածի հեղինակը շրջել է Հայաստանով, այցելել Ստեփանակերտ,  հյուրընկալվել Արցախի նախագահին ու իր հոդվածում ամենահստակ կերպով կիրառել Հայոց Ցեղասպանություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառերը:

Գերմանացի լրագրողը համարձակ դատողություններ է արել` շեշտելով` Ցեղասպանության ճանաչման գործում ամենաառաջինը Հայաստանի կողքին պետք է լինեին Գերմանիան եւ Իսրայելը, ինչին, սակայն, քաղաքական շահերն են խոչընդոտում: «Բայց շուտով ամեն ինչ կփոխվի»,- վստահություն է հայտնում Հենրիկ Բրոդերն ու միանգամից հղում կատարում Գերմանիայի կանցլերի խոսնակի երեկվա հայտարարությանը, ըստ որի` իշխող կուսակցությունը սատարելու է Բունդեսթագի բանաձեւում հայկական ջարդերը Հայոց ցեղասպանություն վերանվանելու նախագծին:

Լրագրողին չի վախեցրել Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու ռիսկը: «Լեռնային Ղարաբաղն իրապես կայացած երկիր է` իր դրոշով, հիմնով, դրոշմանիշով, իր նախագահով ու Սպիտակ տնից ոչ պակաս խորհրդարանով»,-գրել է «Դի վելթ»-ը: Հենրիկ Բրոդերը Հայաստանը բնութագրել է ամենագունեղ ձեւակերպումներով` շեշտելով` այդ հին երկրում ճամփորդելիս շատ հաճախ պարզապես վարորդին խնդրում ես կանգ առնել, որպեսզի իջնես ու շնորհակալություն հայտնես Աստծուն` այն ստեղծելու համար:

Back to top button