ԿարևորՀասարակություն

Դիվերսիայի փորձ է կանխվել. հայկական կողմը կորուստ չունի

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդըձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցմանհերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակինհայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրահետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքումհակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ  նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկպահունակ, hատուկ դիպուկահար հրացանի (“Վինտարեզի”) 1պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ,բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվպարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:

Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվելէ առնվազն 1 զոհ և վիրավորներ:

ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Back to top button