ՀասարակությունՑեղասպանություն 100

Վերածննդի խաչքար՝ Ամբերտ գյուղում

satikisahakyan
Վերածննդի խաչքար  է տեղադրվել Արմավիրի մարզի Ամբերտ գյուղում, որը նվիրված է Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամբերտցիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել և պահանջել աշխարհից ճանաչել հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

 

Գյուղի կենտրոնի պուրակում, որտեղ գտնվում է Հայրենական մեծ պատերազի զոհերի հուշարձանը , տեղ գտավ նաև այն խաչքարը, որը որպես մահարձան կանգնեցվեց մեկ ու կես միլիոն  նահատակների հիշատակին: Ամբերտցիների ուխտատեղին մինչ այդ հին գյուղի՝ Ֆռանգանոցի տարածքում, Քասախ գետի մյուս ափին գտնվող , դարերի պատմություն ունեցող Թովմաս առաքյալ ուխտատեղին է: Գյուղի տարեց բնակիչ Հայկազ Ստեփանյանը պատմում է, որ Թումառաքելն առանց ծածկի ուխտատեղի է , որի փլատակները  վերջին տարիներին վերանորոգվել է, տարածքն էլ բարեկարգվել:

Խաչքարը օծվեց հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևորականների ձեռամբ: Ամբերտ համայնքի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ ավագ քահանա Ալոյանը կատարելով  խաչքարի օրհնության կարգը նշեց, որ հայերը ճակատագրի բերումով կրել են իրենց խաչը՝ տառապանքի միջոցով, խաչքարն ունի նաև վերածննդի խորհուրդ:

Գյուղի բնակչությունն այսուհետ  ցեղասպանության զոհերի հիշատակին  իրենց հարգանքի տուրքը կմատուցեն նոր տեղադրված  խաչքարի մոտ, համայնքը պահանջատեր է :

Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել նաև Ամբերտի միջնակարգ դպրոցում:

 

Back to top button