ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

ԵԽԽՎ հայ պատվիրակները բարձրացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

arminegevorgyan

ԵԽԽՎ այսօր մեկնարակած գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցթ։ Պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առավոտյան նիստում հիշել է ԵԽԽՎ նախագահի երեւանյան այցը, որի ընթացքում Անն Բրասերը կարեւորել էր անցյալի հետ առերեսվելու և առաջ շարժվելու կարևորությունը։

Parliamentary Assembly Session January 2011 Session de l'Assemblée parlementaire janvier 2011«Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար,  և որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը ՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները և մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել և արտաքսվել իրենց հայրենի հողերից, ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը»,- ասել է նա։

Արդեն անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ նա նշել է, որ տարածաշրջանում բավականին լարված ու դժվարին իրավիճակ է ստեղծվել։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների և ռազմական սադրանքների պատճառով»,- ասել է՝ արձանագրելով, որ վստահության բուն էությունը խաթարված է: Նաղդալյանը ԵԽԽՎ- ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, ինչին կարող է նպաստել նաեւ վեհաժողովում ԼՂ խնդրին վերաբերող զեկույցը։

naira-zohrabyan

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս բարձրացրել է  Հայոց ցեղասպանության հարցը, նշելով, որ որևէ քաղաքական կամ տնտեսական  շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից և որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ:

ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին՝ հայտարարելով, որ  հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց: Այն է՝  նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները ևս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր  հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին, ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի: Եվ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է: Եվ պետք չէ համաշխարհային դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով:  Ոչ մի կարգի  հանձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար: Մտեք ցանկացած տուն Հայաստանում և Սփյուռքում ու  գրեթե չեք գտնի  մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը:  Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն  վերապրածների հանձնաժողովը»:

ԲՀԿ- ական պատգամավորը  հիշեցրել է նաև որ, հենց այս դահլիճում, Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութօղլուին հանձնել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորել  նայել  անմեղ այդ զոհերի աչքերին: «Թուրք պաշտոնյաների  հայացքում ոչ կարեկցանք կար, ոչ զղջում»,- ասել է  պատգամավորը:

Back to top button