Միջազգային

Ամերիկացի դեսանտայիններն սկսել են մարզել ուկրաինացի զինծառայողներին

Ամերիկացի դեսանտայինները սկսում են ուկրաինական բանակի ուսուցումը: Նրանք Ուկրաինա են ժամանել ապրիլի սկզբին։ Լվովի մարզում համատեղ վարժանքներին մասնակցում են 300 դեսանտայիններ եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի 900 զինվորներ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Զորավարժությունների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել  նախագահ Պյոտր Պորոշենկոյի և փոխանախագահ Ջո Բայդենի բանակցությունների արդյունքում:  Մոսկվան ամերիկա-ուկրաինական վարժանքներն անվանել է Դոնբասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված քայլ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երրորդ երկների ռազմական ներկայացուցիչների ներկայությունը Ուկրաինայի տարածքում անվանել է ապակառուցողական։

Նշենք, որ մարտի կեսին Ուկրաինա են ժամանել բրիտանացի զինվորակաները, անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Կանադան նույնպես ուկրաինական բանակի վերապատրաստման նպատակով այդ երկիր է ուղարկելու 200 կանադացի ռազմական մասնագետ։

Back to top button