Ցեղասպանություն 100Քաղաքական
Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը՝ արտահերթի օրակարգում
Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ հայտարարության նախագիծը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Փաստաթուղթը, հիշեցնենք, քննարկվել էր նախորդ քառօրյայի վերջին օրը, վաղվա արտահերթ նիստում խորհրդարանը միայն կքվեարկի այն: Ի դեպ, ցեղասպանությունները դատապարտող առանձին հայտարարություն վերջերս ընդունվել էր, այն վերաբերում էր ասորիների և հույների ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում: Միաժամանակ խորհրդարանը հետաձգել էր եզդիների ցեղասպանության փաստի քննարկումը: Մինչ այդ Երևանում բացվում է աշխարհում առաջին հուշարձան-կոթողը եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Մանրամասները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում: