ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայ ազգի վերածնունդը խորհրդանշող խաչքարն օծվեց (լուսանկարներ)

satikisahakyan
Արմավիրի մարզի համայնքներում շարունակվում է  հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումները:  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մասնակցել են ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձան խաչքարի բացմանը: Հուշարձանը խորհրդանշել է հայ ազգի վերածնունդը:

 

Փարաքար գյուղի բարձունքում Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի հարևանությամբ այսօր բացվեց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձան, որի օծման արարողությանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, համագյուղացիներ:

Հայերը  բարձր արժեքներ կրող ազգ են և աշխարհին ճանաչելի  են  իրենց  մշակույթով: Աշխարհը լռեց և չընդվզեց ոճրագործործության դեմ, իսկ հայերը ունեցան անկախություն և աշխարհին  կաթիլ առ կաթիլ ճանաչել են տալիս հայոց ցեղասպանությունը՝ այն բարձրացնելով միջազգային ատյաններում: Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրությանբ մեզ միացան նաև սփյուռքի հայերը, որոնք այժմ ի հաշիվ ծպտյալ հայերի  ավելի շատ են: Նրանք այժմ վերադառնում են մեզ մոտ:

Գալուստ Սահակյանը նշեց, որ կգա ժամանակ, երբ մենք Կոմիտաս կլսենք ոչ թե հիշելով ու ոգեկոչելով մեր ցեղասպանությունն ու զոհերին, այլ այն կընկալենք որպես բարձրագույն արժեք:

Խաչքարի հեղինակը ճարտարապետ Վահան Մարգարյանն է, ով նախագծման ընթացքում բարձրացրել է հայ ժողովրդի վերածննդի գաղափարը:

Խաչքարն օծվեց Արմավիրի թեմի  հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Back to top button