ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը կմասնակցի ավելի քան 60 պատվիրակություն (լրացված)

լրացվել է ժամը 17։24- ին

alisagevorgyan
Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում կայացած մամուլի ասուլիսում այսօր ներկայացվել է Հայոց ցեղասապնության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկն ու ժամանակագրությունը՝ մասնավորապես  ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածում: Տարելիցի միջոցառումները համակագրող հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ <<Ընդդեմ ցեղասպանության  հանցագորության>>  միջազգային ֆորումի բացմամբ ապրիլի 22-ին կմեկնարկեն տարելիցի առանցքային միջոցառումները : Միջոցառումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակիցների թիվը կգերազանցի շուրջ 600-ը:

<<Ընդդեմ ցեղասպանության հանցագործության>> միջազգային համաժողովը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասապնությանը, այլև ցեղասապանություններին առհասարական: Երկօրյա միջոցառումը կմեկնարկի ապրիլի 22-ին՝ Մարզահամերգային համալիրում տարբեր երկրների շուրջ 600 ներկայացուցիչների, այդ թվում ՝ բարձրաստիճան դիվանագետների, խորհրդարանականների, գիտնականների, միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ։

Համաժողովի բացմամբ ապրիլի 22-ին կմեկնարկեն Հյաոց ցեղասապնության 100-ամյակին նվիրված առանցքային միջոցառումնեը: Միաժամանակ նշենք, որ դեռ ապրիլի 21-ին՝ երեկոյան,  տեղի կունենա Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական բացումը՝ վերանորոգումից հետո:

Ապրիլի 23-ին՝ օրվա երկրոդ կեսին,  Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց  ցեղասապանության զոհերի սրբադասման կարգը:

Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ՝  միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Երևանի քաղաքապետարանի  տրամադրած ավտոբուսները քաղաքացիներին անվճար կտեղափոխեն Էջմիածին: Կազմակերպիչները հորդորում են խուսափել  մասնավոր ավտոմեքենաներով երթևեկելուց, քանի որ դրանց տեղաշարժվելու և կայանելու հնարավորությունը Էջմիածնում խիստ  սահմանափակ է լինելու:

Նույն օրը՝ ապրլի 23-ին,  ժամը 20. 30-ին, Հանրապետության հրպարակում կկայան SOAD ռոք խմբի համերգը: <<Մուտքը հրապարակ թեև անվճար է, բայց սահմանափակ>>,- տեղեկացնում է ցեղասապության 100-ամյակի միջոցառումենրը համակարգող հանձնաժողովի նախագահը։

Միջոցառումների ցանկը և ժամանակացույցը ապրիլի 24-ին: Քաղաքացիների ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի միայն ժամը 13 00-ից, քանի որ մինչ այդ  այնտեղ կլինեն  Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունները: Նրանց ընդհանուր թիվը, այս պահի դրությամբ, գերազանցում է 60-ը: Ամենայն հավանակնությամբ՝ այդ օրը Հայաստանում կլինեն Կիպրոսի, Սերբիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները: Սուրբ Աթոռը ներկայացված կլինի կարդինալի մակարդակով:

Ապրիլի 24-ին 20։15 խորհրդանշական ժամին  Երևանի Հանրապետության հրապարակում  կմեկնարկի  <<Վերածնունդ>> խորագրով համերգը: Ելույթ կունենա <<24/04>> համաշխարհային նվագախումբը, որը կազմված է 43 երկրից ժամանած  123 կատարողից: Կհնչեն վերջին 100  տարիների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ որպես վերածննդի խորհրդանիշ։

Ի դեպ , ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդում կհնչեն կենդանի կատարումներ: Ավանդական դարձած ջահերով երթն այս տարի ևս տեղի կունենա  ապրիլի 24-ին՝ ժամը 22.30-ին: Քաղաքացիների մեծ հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի կշարունակվի նաև ապրիլի 25-ին։

Back to top button