Սպորտ

Ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

arammanukyan
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին այս անգամ մասնակցեցին մոտ 200 մարզիկներ: 46 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը առավելության հասավ Ռաֆիկ Սիմոնյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Շահբազյանն ու Էրիկ Թոխյանը: 48 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանը, 2-րդը Սարգիս Վարդանյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Դավիթ և Շավարշ Աբգարյանները:

50 կգ քաշային կարգի եզրափակչում դինամոյական Վահե Դավոյանը հաղթանակ տոնեց Սլավիկ Փելեշյանի նկատմամբ: 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Արմեն Մաշակարյանն ու Արթուր Բարեյանը: 52 կգ քաշային կարգում հավասարը չուներ Արթուր Բազեյանը: Արծաթե մեդալին արժանացավ Գարե Բարոյանն, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Կարեն Սարգսյանն ու Զալիբեկ Համբարձումյանը: 54 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Բորիս Կարապետանը վստահ հաղթանակ տոնեց Հրանտ Սարգսյանի նկատմամբ:

54 կգ քաշային կարգում Տիգրան Սարիբեկյանն ու Դավիթ Քոչարյանը արժանացան բրոնզե մեդալներին: 57 կգ քաշային կարգում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց Արման Անտոնյանը, 2-րդը Ժորժիկ Մարությանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Ներսես Ներսեսյանն ու Արման Հովհաննիսյանը: 60 քաշային կարգի եզրափակչում արթիկցիԿորյուն Աստոյանը առավելության հասավ Տոնի գալստյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Վոլոդյա Նիկողոսյանն ու Գոռ Սարգսյանը: 63 կգ քաշային կարգում ուժեագույնը Սիփան Լևոնյանն էր, ով եզրափակչում հաղթեց Ռաֆայել Սաֆարյանին:

Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Վասիլ Հայրապետյանն ու Միհրան Մակարյանը:66 կգ քաշային կարգի եզրափակչում Ռոբերտ Պետրոսյան առավելության հասավ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Մկրտչյանն ու Լևոն Մարտիրոսյանը: 70 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Տիգրան Բաղդասարյանը: 2-րդը Զավեն Գաստյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արամ Մանուկյանն ու Գոռ Ներսիսյանը: 75 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Նաիրի Մարգարյանն ու Հարություն Ղազարյանը, դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը: Այս քաշային կարգում Արթուր Հովակիմյանն ու Նորիկ Ծառուկյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին: 80 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Հրաչ Ավոյանը: 2-րդը Յուրա Պապիկյանն էր, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Սարգիս Քուրքչյանը և Արման Մնացականյանը:

Եվ վերջապես գերծանր քաշային կարգ. Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Սուրեն Խուդաբաշյանը, 2-րդը Էդմոն Մեսրոպյանն էր, իսկ պատվո հարթկի 3-րդ աստիճանին կանգնեցին Արսեն Հարությունյանն ու Սահակ Սահակյանը: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիս ամսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Back to top button