ՄշակույթՑեղասպանություն 100

«The Beautified project»- ի «Արագիլը»՝ Հայոց ցեղասպանության մասին

alisagevorgyan

Ապրիլի 26-ին տեղի կունենա «The Beautified project» ռոք խմբի  նոր՝ «Արագիլ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Դրանից  հետո խումբը կմեկնի համերգային շրջագայության եվրոպական մի քանի երկրներ: Շրջագայությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«The Beautified project» ռոք խումբն արդեն տասը տարեկան է: Հոբելյանը համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչի առիթով խումբը թողարկել է նոր ձայնասկավառակ։ Այն կոչվում է «Արագիլ»։ Ձայնասկավառակը կրում է Ալեքսեյ Հեքիմյանի հայտնի երգի անվանումը: Երգ, որը տղաները ներկայացնում են ռոք մեկնաբությամբ:

«Արագիլ» տեսահոլովակում օգտագործված է նաև ժեստերի լեզուն, ինչով փորձել ենք ներկայացնել աշխարհի խուլ ու համր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ»,- ասում է խմբի հիմնադիր, վոկալիստ և կիթառահար  Անդրե Սիմոնյանը։

Խտասկավառակի շապիկին երկու գանգեր են ՝ մարդու և արագիլի: Առաջինը խորհրդանշում է ցեղասպանության սարսափը, երկրորդը՝ արտագաղթը, ինչը, ըստ արվեստագետի, ևս մեծ աղետ է մեզ համար: «The Beautifiet project» ռոք խումբն առաջիկայում  կմեկնի համերգային շրջագայության, որը ևս  նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին

«The Beautified project» ռոք խմբի «Արագիլ» սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա ապրլի 26-ին:

Back to top button