Հասարակություն

Ոչ թե բացատրել՝ արդարանալու համար, այլ բացահայտել առասպելները, ասում է առողջապահության նախարարը

hasmikdilanyan

Առողջապահության նախարար Արմեն  Մուրադյանն այսօր հայտարարել է, որ նախապատրաստվում են ցորենի ալյուրի հաստացման ընդդիմախոսների կողմից ներկայացված առասպելները բացահայտել:  Նախարարության աշխատակից ները մինչ այժմ   հուզական,    զավեշտալի, երբեմն նաև անհեթեթ   փաստարկներից բացի որևէ   լուրջ, գիտական հիմնավորում չեն լսել, թեեւ պատրաստ են գիտական քննարկումների: Առողջապահության նախարարն այսօր ներկայացրել է  իրենց կատարած  ծրագրերն ու ներկայացրել անելիքները:  Ոլորտի պատասխանատուն մի քանի լավ լուրով էր լրագրողների հետ հանդիպման եկել. դրանցիցի մեկը, օրինակ, ՀՀ-ում որոշ դեղամիջոցների գների 10-  20 տոկոս նվազեցման մասին է:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն   այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել  լավ լուրերով՝  նախարարի վստահեցմամբ` առաջիկայում մեր երկրում  որոշ  դեղամիջոցների գների 10-20 տոկոս նվազում է  սպասվում:   Որոշ խոշոր ընկերություններ  այդ մասին արդեն հայտարարել են:

Կառավարությունը պարզեցրել է  ԵՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ընթացակարգերը։ Բացի այդ՝ ԵՏՄ ողջ տարածքում  սրտի վիրահատության համար անհրաժեշտ  ստենդ ներկրելիս այլևս  մաքսատուրք չի գանձվում։ Սա թույլ կտա, որ այստեղ գների փոփոխություններ չլինեն: Նախարարի խոսքով՝ այս տարվա երկրորդ կեսից արդեն շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ ֆրանսիական արտադրության  Diabeton MR դեղամիջոցն արդեն հասանելի կլինի հիվանդներին:

Տնտեսված շուրջ  600 հազար դոլար գումարով   այս տարի ՀՀ-ում հինգ նոր ամբուլատորիաներ  կկառուցվեն, ևս հինգը 2014-ին են   կառուցվել: Այս տարվա հունվարի մեկից  ներդրված սրտի անհետաձգելի վիրահատություն   ծրագրի շրջանակներում  բուժօգնություն է ստացել  457 քաղաքացի:

Ոլորտի պատասխանտուի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ գնային քաղաքականությունը չփոփոխվի:  Ապրիլի մեկից մինչև տարեվերջ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականցվում է Երևանի ութ, Գյումրիի ու Գորիսի մեկական կենտրոններում:

2015թ հումվարի մեկից մենկարկել է «Հիվանդությունների կանխարգելու և վերահսկում» ծրագրի սկրինիգային մասը, որն ուղղված է  արյան գերճնշման, շաքարային դիաբետի ու  արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: 30-60 տարեկան  կանայք առաջիկա երեք տարիներին   կարող են ամբուլատորիաներ այցելել ու  անվճար հետազոտվել:

Ցորենի ալյուրի հարստացմանը  վերաբերող հարցերին  առողջապահության նախարարն անհամբեր էր սպասում : Ընդդիմախոսների հայտարարությունները առասպել է  որակում և  հայտարարում՝   չեն պատրաստվում բացատրվել, այլ՝ նախապատրաստվում են հրապարակային ու թափանցիկ  բացահայտումներ անել:  Փաստարկներից մեկին Արմեն Մուրադյանն այդուհանդերձ անդրադարձավ. «Կուզեմ ձեզ ներկայացնեմ, որ յուրաքանչյուր վիտամին իր պակասի կամ ավելցուկի դեպքում առողջության վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ»:

Պատրաստ ենք գործնական ու գիտական հիմնավորված   քննարկումների, ասաց նախարարն ու նշեց, որ մինչ այժմ  հուզական,    զավեշտալի, երբեմն նաև անհեթեթ   փաստարկներից բացի որևէ   լուրջ, գիտական հիմնավորմներ չեն լսել:

Կարդացեք նաև
Close
Back to top button