Միջազգային

Կորել է Յոշկար Օլայի քաղաքապետը, ոստիկանության ջանքերն առայժմ ապարդյուն են

Ռուսաստանի Մարիյ Էլի ՆԳՆ- ն հաստատել է Յոշկար Օլայի քաղաքապետի Պավել Պլոտնիկովի կորելու մասին լուրերը։ Տեղական ԶԼՄ- ները այսօր ցերեկ հայտնել էին, որ նրան արդեն գտել են, սակայն ՆԳՆ- ն հերքել է այս տեղեկությունները։

Մարիյ Էլի Հանրապետության ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Վլադիմիր Խրենկովը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Պավել Պոլտնիկովի կորելու փաստով գործ է հարուցվել։

Քաղաքապետը կորել է նախօրեին ֆիթնես- ակումբի մոտ, որտեղ պետք է հանդիպեր կնոջ հետ։ «Մարիէլսկայա պրավդան» հայտնում է, որ գիշերը ոստիկանությունը փնտրում էր արծաթագույն «Լադա», որով, հնարավոր է, առեւանգած լինեին քաղաքապետին։

Back to top button