Միջազգային

Աֆղանստանում ահաբեկչության զոհ է դարձել 33 մարդ

Աֆղանստանի արեւելքում՝ բանկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 33 մարդ, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ջալալաբադում։ Ոստիկանությունը հայտնում է՝ որ New Kabul Bank- ի մոտ ռումբը գործի է դրել մահապարտ- ահաբեկիչը, որն այնտեղ մոտեցել է մոտոցիկլետով։

Պայթունի պատասխանատվությունն առայժմ որեւէ կազմակերպություն չի ստանձնել։

Back to top button