Քաղաքական

ԼՂՀ- ում ընտրություններին մասնակցող կուսակցության անդամը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Երեկ ԼՂՀ  խորհրդարանական ընտրությունների արշավին մասնակցող կուսակցություններից մեկը` «Ազգային վերածնունդը», հայտարարել էր իր անդամի ձերբակալության մասին:  Կուսակցության  հայտարարության մեջ ասվում էր, որ Դավիթ Գասպարյանին ձերբակալել են քաղաքացիական հագուստով անձիք, որոնք ներկայացել էին, որպես ոստիկանության աշխատակիցներ:

Հայտարարության վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Ֆելիքս Հարությունյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական մարմին է եւ որեւէ մեկի չի ձերբակալում կամ քրեական հետապնդման ենթարկում քաղաքական հայացքների համար։

Իր հետ կատարվածը առայժմ չի մեկնաբանում նաև արդեն ազատության մեջ գտնվող «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Դավիթ Գասպարյանը:

Ի դեպ՝ ԼՂՀ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրարշավի ընթացքում ստացված դիմում- բողոքներին, ինչպես նաև խախտումների վերաբեյալ հրապարակային ելույթներին   պատրաստվում է անդրադառնալ երկուշաբթի հրավիրված  ասուլիսում:

Back to top button