ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայ ժողովուրդը մոխրից հառնեց ու այսօր բավականին ուժեղ է. Հրանուշ Հակոբյան

annanazaryan

«Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» միջազգային գիտաժողովի ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է ցեղասպանության տարիներին ու դրանից հետո շարունակվող հայ կնոջ ապրած տառապանքները: Հայ կանայք ամենամեծ տառապանքների միջով են անցել, նրանք կենդանի ցեղասպանություն են նաև անցել, քանի որ մինչ օրս զգում են այդ սարսափների ցավը. եթե հայ տղամարդուն սպանում էին, ապա կանանց բռնաբարում ու կրոնափոխ անում: «Այդուհանդրերձ, Թուրքիայի երազանքն անկատար մնաց, հայ ժողովուրդը մոխիրներից հառնեց ու այսօր բավականին ուժեղ է»,- ասաց սփյուռքի նախարարը:

«Թուրքիան ուզում էր տեսնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում, բայց մենք կարողացանք այդ եղեռագործությունից հետո շտկել մեր մեջքն ու ոտքի կանգնել: Այսօր այլևս Թուրքիան չի կարող լռեցնել մեզ: Ժամանակն է, որ հասկանա, որ պատրաստ է ընդունել ու վերացնել ցեղասպանության հետեւանքները»:

Հռոմի Պապի հայտարարությունը արխիվները ուսումնասիրելուց հետո հնչեց, դա զգացմունքնային հայտարարություն չէր. նման հոգեցունց պատարագը սուրբ Պետրոսի տաճարի պատերը չէին տեսել, ու չէին լսել հայկական դուդուկի ձայնը:

«Հռոմի Պապը աշխարհին դաս տվեց,ասաց ուշքի եկեք»:

Ժամանակն է, որ Թուրքիան հասկանա, որ պատրաստ է ընդունել ու վերացնել ցեղասպանության հետևանքները: Եթե այսօր հայերն աղքատ են ապրում, դրա մեղավորը Թուրքիան է: Անկարան պետք է պատասխան տա սփյուռքի համար:

«Պատասխան պետք է տա 2.5 մլն իսլամացած հայերի համար»:

Ամերիկացի ու եվրոպացի միսիոներներին  հիշեց սփյուռքի նախարարը, երախտիքի խոսքեր ասաց նրանց հասցեին:

Back to top button