ՄիջազգայինՑեղասպանություն 100

Ադամ Շիֆը վերահաստատել է Ցեղասպանության զոհերի անուններն ընթերցելու իր մտադրությունը

Հայտնի հայամետ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը գրառում է արել Facebook սոցկայքի իր անձնական էջում, որտեղ վերահաստատել է իր մտադրությունը՝ ապրիլի 22-ին Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ընթերցելու իր մտադրությունը:

Շիֆը, մասնավորապես, գրել է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ապրիլի 22-ին ես մի ամբողջ ժամ Ներկայացուցիչների պալատում կընթերցեմ զոհերի անուններն ու դրանք կգրանցեմ կոնգրեսական արձանագրություններում»:

Կոնգրեսականը նաեւ  տեղադրել է ակտիվ հղում հղում եւ  կոչ արել լինել ակտիվ եւ  գրանցել  Ցեղասպանությանը զոհ գնացած իրենց հարազատների անուններն այդ հասցեում:

Back to top button