Հասարակություն

Արմավիրի մարզպետը շնորհավորեց ոստիկաններին

satikisahakyan

Ոստիկանության օրվա կապակցությամբ այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր ու դրամական պարգևներ է հանձնել մարզի ոստիկանության մի շարք աշխատակիցների:

Ոստիականի արտաքին կերպարը հաճախ երիտասարդներին գայթակղում  և նրանց համար դառնում  է կյանքի ուղենիշ: Եթե ոտք են դնում համակարգ, ապա այն դառնում է ճակատագրական և նվիրումով ծառայում են մինչև վերջ:  Ավագ ենթասպա  Գևորգ Մկրտչյանը հերթապահում է ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասում, գրեթե 19 տարի  ծառայում է ոստիկանության համակարգում, կարևորում է ոստիկանի, որպես ժողովրդի պաշտպանի, կերպարը: Աշխատանքի բնույթից ելնելով ամեն օր ստանում է տարբեր բնույթի ահազանգեր:

«Ոստիկանի աշխատանքը ընդհանուր առմամբ բարդ է, բայց երբ սիրելով ես կատարում աշխատանքդ՝ դժվարություն չի ներկայացնում»,- ասում է  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Արսեն Այվազյանը:

Աշխատանքից դուրս որպես հասարակ քաղաքացի ոստիկաններն իրենք զգում են ոստիկանի դերն ու նշանակությունը՝ երթևեկության, հասարակական կարգի պահպանության կամ այլ առումներով:

Արսեն Այվազյանը տեղեկացրեց նաև, որ մարզում բացահայտվել են մի շարք հանցագործություններ, այդ թվում նաև՝ ծանր, իսկ երեկ Էջմիածնի Չարենցի թաղամասում կատարված սպանության հետ կապված նշեց, որ սպանվածը ՀՀ քաղաքացի է, այլ որակումներ չի կարող տալ և այժմ աշխատանքներ են կատարվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանության օրվա կապակցությամբ Արմավիրի մարզի ոստիկաններին շնորհավորական ուղերձ հղեց, ոստիկանության համակարգում հարուստ կենսագրություն,  30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր  Աշոտ Ղահրամանյանը՝ ցանկանոլով առողջություն, մշտական պայքար հանցագործությունների դեմ և մշտական հանղթանակ:

Ոստիկանության համակարգում անբասիր ծառայության և մասնագիտական տոնի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  մարզի ոստիկանության մի շարք աշխատակիցների պարգևատրվեց մարզպետի  պատվոգրերով և դրամական պարգևներով:

Back to top button