Միջազգային

Այս տարի «ուղիղ կապ»-ի հիմնական հարցերը սոցիալական բնույթի են

marlenahovsepyan
Այսօր սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ամենամյա՝ արդեն 13-րդ «ուղիղ կապով» շփումը ռուսաստանցիների հետ: Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսներին ամենաշատը հետաքրքրում են սոցիալ-տնտեսական ոլորտին, ինչպես նաև միջազգային իրավիճակին, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող հարցեր:

Հարցերը նախագահին սկսել են ուղղվել ապրիլի 9-ից: Չորեքշաբթի օրվա դրությամբ ստացվել է մոտ 1 միլիոն 700 հազար հարց ու դիմում: Հիշեցնենք՝ 2013-ի «Ուղիղ կապն» իր տևողությամբ ռեկորդային է դարձել. այն տևել է 4 ժամ 47 րոպե:

Back to top button