Քաղաքական

ԱԺ- ում ստեղծվել է ԵՏՄ հարցով փորձագիտական խումբ

Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման եւ դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով, հայտնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Կարճատեւ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ԱԺ նախագահն այսօր հանդիպել է նաեւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է մտածել նոր ծրագրերի իրականացման մասին։ ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:

Back to top button