Միջազգային

Վատիկանի պաշտոնական կայքէջը կրկին հաքերային հարձակման է ենթարկվել

Վատիկանի պաշտոնական կայքը՝ Vatican.va-ը, ապրիլի 15-ին կրկին հարձակման է ենթարկվել թուրք ակտիվիստների կողմից: Դրա մասին ցանցահեններն իրենք են հայտնել Twitter-ի միջոցով: Այս շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հաքերները հարձակում են գործում Վատիկանի կայքի վրա: Հաքերային հարձակումները հաջորդում են Հայոց ցեղասպանության մասին Ֆրանցիսկոս պապի հայտարարություններին:

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին երեկ հայտարարել է, որ Սուրբ Աթոռը մտադիր չէ բանավեճի մեջ մտնել Թուրքիայի հետ` նշելով, որ կսահմանափակվի միայն` «նկատի առնելով» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությունները Պապի հասցեին:

Back to top button