Հասարակություն

Հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ թաղամասը

annanazaryan

լրացված  16.00-ին

Հալեպում հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում Քարեն Եփփե ազգային ճեմարանի փողոցը, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյբուքյան էջը: Հրթիռների հետևանքով վնասվել են մի շարք շենքեր: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, քանի որ այս շրջանն արդեն հիմնականում դատարկ է:

Հիշեցնենք` վերջին օրերին իրավիճակը լարված է հատկապես Սուլեյմանիե հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասում։ Այստեղ օրեր առաջ հրթիռների տարափ էր տեղացել, ինչի հետևանքով գրանցվել էին զոհեր ու վիրավորներ։

Ռմբակոծության հետևանքով վնասվել է նաև «Սիմոն Վրացյան» կենտրոնը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր Հալեպի ազգային առաջնորդարանը։ Քաղաքում արդեն մի քանի շաբաթ է՝ անջատված է համացանցը, հեռախոսակապը գործում է լուրջ խափանումներով, ինչի պատճառով հալեպահայերի հետ կապ հաստատելը չափազանց դժվար է դարձել։

 

Back to top button