ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության մասին խոսելուց հետո Մահչուփյանին հեռացրեցին տարիքի համար

marlenahovsepyan
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից։ Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ  որպես Էթյեն Մահչուփյանի հեռացման պատճառ նշվում է տարիքը։ Ավելին, թերթը գրում է, թե Մահչուփյանին հեռացրել էին դեռեւս մարտի 9-ին, այսինքն, երբ Մահչուփյանը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել, արդեն Դավութօղլուի խորհրդականը չէր։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը Հռոմի պապի մատուցած պատարագից հետո հայտարարել էր, որ սխալ կլիներ Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը անվանել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ ոչ։ Մահչուփյանը կարծիք էր հայտնել, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչու այսքան տարի չի ասել։

Հիշեցնենք, որ Մահչուփյանը, որին հեռացրել են տարիքի անհամապատասխանության պատճառով, Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր ընդամենը ամիսներ առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին։

Back to top button