Հասարակություն

Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պետական, մշակութային, գիտական, կրոնական գործիչները կազատվեն մուտքի արտոնագրի համար պետտուրքի վճարումից

hasmikdilanyan
2015 թվականի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական, այդ թվում` մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակությունների անդամ օտարերկրյա քաղաքացիները ՀՀ համապատասխան գործադիր մարմինների և կազմակերպությունների հայտերի հիման վրա կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Որոշման նախագիծը հաստատվե է քիչ առաջ ՀՀ կառավարության նիստում: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի ուշ ՀՀ կառավարություն կներկայացվեն ՀՀ ժամանած պատվիրակությունների կազմերը, որպեսզի գործադիրն Արտաքին գործերի նախարարությանը փոխհատուցի ՀՀ ժամանածների մուտքի արտոնագրի պետական տուրքի գումարը:

Back to top button