Միջազգային

Իրանի պատժամիջոցները հանելու հարցում առաջացել են տարակարծություններ

Պաշտոնական Բեռլինը կոչ է արել միասնական մոտեցում որդեգրել  Իրանի դեմ  պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցում։ Դաշնային կանցլերի հայտարարությունը հաջորդել է պաշտոնական Մոսկվայի՝ երկուշաբթի հնչեցրած հայտարարությանը Իրանին C-300 համակարգերի մատակարման արգելքը հանելու մասին:

Իր հերթին՝ Իսրայելի իշխանությունները  մտահոգություն են հայտնել Իրանին C-300 հրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր անհանգստությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով, որ զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը կավելացնի Իրանի ագրեսիան ու կսպառնա Մերձավոր Արևելքի անվտանգությանը: Պուտինը փարատել է Նեթանյահուի մտավախությունը՝ ընգծելով, որ С-300 համակարգերը նախատեսված են պաշտպանական նպատակների համար։

Նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը հուսով է   հրթիռային համակարգերը Ռուսաստանից ստանալ արդեն ընթացիկ տարում: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը  նշել էր, որ C-300 համակարգերի տրամադրման համար կպահանջվի 6 ամիս։

Back to top button