Միջազգային

Հռոմի Պապի մատուցած պատարագից հետո Էրդողանը կրկին հիշել է Թուրքիայում ապրող «100 հազար անօրիանական» հայերին

marlenahovsepyan
Թուրքիայի նախագահը Հռոմի Պապի մատուցած պատարագից հետո Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հասցեին հնչեցրած անվայել արտահայտություններից հետո այժմ էլ սպառնում է Թուրքիայի հայերին: Ռեջեբ Թաիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ թուրք լրագրողներին ասել է, թե ժամանակին Անկարան կարող էր արտաքսել Թուրքիայում անօրինական գտնվող բոլոր հայերին: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ, Էրդողանն ասել է, թե իր երկրում այժմ ապրում է 100 հազար Հայաստանի քաղաքացի, նրանց նկատմամբ խտրականության դրսևորումներ երբեք չեն եղել:

Անդրադառնալով Եվրախորհրդարանում այսօր քննարկվելիք բանաձևին, Թուրքիայի նախագահը նշել է, որ չգիտի, թե ինչ որոշում կընդունի Եվրամիության օրենսդիր մարմինը:«Նույնիսկ եթե Եվրախորհրդարանը ընդունի նման բանաձև, այն Թուրքիայի համար որևէ նշանակություն չի ունենա, քանի որ մեր երկրի պատմության մեջ երբեք այդպիսի իրադարձություններ չեն եղել», ասել է Թուրքիայի նախագահը:

Սա մեկ օրվա ընթացքում Էրդողանի երկրորդ անդրադարձն է հայոց ցեղասպանության թեմային: Այսօր ավելի վաղ թուրքական պետության ղեկավարը հերթական անգամ քննադատություն է հնչեցրել Հռոմի Պապի հասցեին՝ ապրիլի 12-ի պատարագի առիթով:Նա հայտարարել է, թե Կաթոլիկ եկեղեցու հովվապետը չպետք է նման սխալ կրկնի: «Եթե քաղաքական և կրոնական գործիչները սկսում են պատմաբանների դեր կատարել, ստացվում է զառանցանք և ոչ թե փաստեր», Էրդողանի խոսքերը մեջբերում է BBC- ռուսական ծառայությունը:

Back to top button