Ցեղասպանություն 100
Քաղաքագետ.«Հռոմի Պապի քայլը ծանրակշիռ էր ու ազդեցիկ»
Հռոմի Պապի վերջին հայտարարությունը իր ազդեցությունն անպայման ունենալու է ապագա քաղաքականության վրա, սակայն, ուղիղ կապ այս ամենից սպասել պետք չէ: Կովկաս Ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ Հռոմի Պապի քայլն այնքան ծանրակշիռ է, որ անհամեմատելի է նույնիսկ որեւէ պետության նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Վատիկանի պատարագն այսօր որակել է պատմական, իսկ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ գրանդիոզ: Վատիկանյան իրադարձության տպավորությունները`«Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում: