Ցեղասպանություն 100Քաղաքական

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ- ն իր «Ֆեյսբուքում»։

Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Back to top button