Տնտեսական

ԱՄՀ. Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն կունենա ԱՊՀ երկրների վրա

Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով ԱՊՀ երկրներում տնտեսական իրավիճակի կանխատեսումները  եւս կվատանան։

Ռուսաստանում այս տարի կանխատեսվում է ՀՆԱ- ի 3,8 անկում եւ սպառողական գների ինդեքսի 15,6 տոկոս աճ։ 2016- ին կանխատեսումներն ավելի լավատեսական են՝ ՀՆԱ- ի 1,1 տոկոս անկում եւ 9,8 տոկոս սղաճ։

ԱՊՀ- ում կանխատեսումները եւս լավատեսական չեն։ Նախատեսվում է, որ ԱՊՀ- ում ՀՆԱ- ի անկումը կկազմի 2,6 տոկոս եւ երկնիշ սղաճ համագործակցության երկրների մեծ մասում։

Հիմնադրամի փորձագետները Ռուաստանի կանխատեսումներում հաշվի են առել նավթի գների անկումը եւ աշխարհաքաղաքական լարվածության սրացումը։ Ճգնաժամի վրա ազդեում է նաեւ ներքին սպառողական պահանջարկի անկումը։

Ըստ ԱՄՀ- ի՝ անորոշության երկարատեւ շրջանը եւ Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները կարող են բերել ներդրումների հետագա կրճատման։ Բանկային եւ կորպորատիվ ոլոտներում խնդիրների պատճառով աճում են ֆինանսական կայունության ռիսկերը, ասված է զեկույցում։

Ուկրաինայում այս տարի կանխատեսում են տնտեսության անկման տեմպերի նվազում։ Ի տարբերություն նախորդ տարվա 6,8 տոկոսի, այս տարի կանխատեսում են ՀՆԱ- ի 5,5 տոկոսի կրճատում, իսկ 2016- ին Ուկրաինայում կանխատեսվում  է արդեն ՀՆԱ- ի 2 տոկոս աճ։

Ինչ վերաբերում է համաշխարհային շուկային, ապա ԱՄՀ փորձագետները 2016- ին  կանխատեսում են ՀՆԱ- ի 4 տոկոս աճ։

Back to top button