Քաղաքական

Դավիթ Բաբայան.«Պետք է քայլեր ձեռնարկել ագրեսոր պետությանը զսպելու համար»

arminegevorgyan
Առաջիկայում  նախատեսվում  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջանը: Արցախի հանրապետության  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վաղաժամ է համարում այդ հանդիպումից բեկումնային փոփոխություն սպասել, բայց որ պետք է Ադրբեջանին սանձազերծող  քայլեր ձեռնարկել, դա փաստ է:

 

Չնայած հարևան Ադրբեջանը անընդհատ խախտում է  հրադադարի ռեժիմը, սակայն այս պահի դրությամբ սահմանում դրությունը հանդարտ է: Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն չի բացառում, ու ապրիլի 24 –ին ընդառաջ նրանք կակտիվանան՝ «յուրովի» մասնակցելով ոգեկոչման արարողությանը ու շարունակելու իրենց որդեգրած քաղաքականությունը:

«Գիտեք, բայց որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ ցանկացած ցեղասպան  պետություն, ուշ թե շուտ կկրեն իրենց պատիժը ու կառերեսվեն պատմության հետ»:

Առաջիկայում  նախատեսված է ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների  հերթական այցը, ու այդ այցից սպասել բեկումնային փոփոխություն  իհակե վաղաժամ է: Դավիթ Բաբայան ասում է, բայց քաղաքակնության փոփոխություն անհրաժեշտ է, ագրեսոր պետությանը պետք է հասկացնել, որ նման պահվածքը անընդունելի է:

Նրանք  քայլեր պետք է ձեռնարկեն Ադրբեջանին սանձազերծելու ուղղությամբ, քանի որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գործընթացների համար: Նրանց դրսևորած կեցվածքը առաջին հերթին անհարգալից վերաբերմուքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ: «Ավելի կոշտ դիրքորոշում պետք է լինի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ի դեպ, ԼՂ պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիներ  Շահբազ Գուլիևը  և Դիլհամ Ասկերովը  պատրասատվում են դիմել  Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու նախորդ երկու ատյանների որոշումները։ Իսկ բարձրագույն ատյանում էլ պարտվելու դեպքում, նամակով դիմելու են  Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին։ Հիշեցենք, որ անցած տարի  հուլիսին ԼՂ պետական սահմանը ապօրինաբար հատել էին  երկու ադրբեջանցիներ՝ Շահբազ Գուլիևը  և Դիլհամ Ասկերովը:

Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Դավիթ Բաբայանը ասում է, որ յուրաքանչյուր  ոք ինքն է  որոշում իր քայլերը, կարող են դիմել Վճռաբեկ դատարան: Անդրադառանլով  միջազգային կառույցների կոչերին` թե հանձնել  նրանց զուտ մարդասիրական քայլ դրսևորելու  համար Դավիթ Բաբայանն ասում է.«Արդեն մարդասիրական քայլ կատարվել է, քանի որ դատական պրոցեսը ընթացել  է  բաց ու թափանցիկ, և յուրաքանչյուր անձ կարող էր ներկա  գտնվել դատավարությանը:  Հակառակ սրան, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմանից այն կողմում հայտնված մեր զինվորների հետ`  փակ դատավարություններ են իրականացվում, գեղարվեստական ֆիլմեր են նկարում, թե ոնց են զինվորները հանձնվում, քաղաքական շոուներ են անցակացնում, բայց այս բոլորը խաղ է, ու կոպտորեն խախտվում են մարդու իրավուքները: Բայց ոչ ոք ձայն չի հանում, որևէ հայտարություն չի անում, որ Ադրբեջանը  նման աննորմալ պահվածքից հրաժարվի: Իսկ մեզ չգիտես ինչու կոչ են անում մարդասիրական քայլ կատարել, այն դեպքում, երբ մարդասիրական քայլ արդեն կատարել ենք»,-ասում է Դավիթ Բաբայանը:

Back to top button