Քաղաքական

Ս. Ֆարմանյան. Վատիկանի Սուրբ պատարագը քաղաքական ծանրակշիռ նշանակություն ունի

lusinevasilyan
Վատիկանի Սուրբ պատարագը ոչ միայն հոգևոր բացառիկ խորհուրդ ունի, այլ նաև քաղաքական ծանրակշիռ նշանակություն. այսպես է ամփոփել իր գնահատկանը Վատիկանից երեկ վերադարձած ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը կարծում է, որ Հռոմի պապի գնահատականները  կարող են շարունակական ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման և  դատապարտման պայքարում:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագին Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ»  հռչակումը, հանրապատական Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ, բացառիկ իրադարձություն է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլ մեր ողջ պատմության ընթացքում:

Նա հիշեցնում է, որ տիտղոսը շնորհվում է նրանց, ովքեր իրենց ուսմունքով մեծ ազդեցություն են թողել ոչ միայն իրենց սերնդակիցների ընկալումների վրա, այլ նաև կառուցել են քրիստոնեական ընկալումների ապագան:  Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը Արևելքից:

Իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իր նշանակությամբ ու կարևորությամբ, պատգամավորի գնահատմամբ,  պատմական  էր և ոչ միայն հոգևոր մեծ խորհուրդ ունի, այլ նաև քաղաքական ծանրակշիռ նշանակություն:   Սամվել Ֆարմանյանի դիտարկմամբ ՝  ամենակարևորն այն էր, որ Սրբազան քահանայապետը չխորշեց իրերն իրենց անուննեորվ կոչել՝ հայ ժողովիդի հետ տեղի ունեցածը որակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Մյուս  առանձնահատակությունը, ըստ Ֆարմանյանի, այն էր, որ առաջին անգամ Սուրբ աթոռում հնչեց նաև մեր կաթողիկոսների աղոթքը, որն էլ քայլ է կաթոլիկ ու հայ առաքելական եկեղեցիների փոխըմբռնման ճանապարհին:

Ինչ վերաբերում է թուրքական արձագանքերին՝ տՏեղի ունեցածը Թուրքիայի համար որքան անցանկալի էր, նույնքան սպասելի էին արձագանքները։ Սամվել Ֆարմանյանը համոզված   է, որ Հռոմի պապի հայտարարությունը բեկումնային հանգրվան է Հայոց ցեղասպանության ճանաչման և  դատապարտման պայքարում։

Back to top button