Մշակույթ

Այվազովսկու եւ Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները՝ ՅՈւՆԵՍԿՕ- ի ցանկում

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի և Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման 350-ամյակի հայտերն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ- ի 2016-2017 թվականների հոբելյանների ցանկում, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի հարցով օգնական Էրիկ Ֆալտը։

Թեոդոսիայում  1817 թվականին ծնված Այվազովսկու հոբելյանին նվիրված հայտը ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է Ռուսաստանի հետ Իտալիայի աջակցությամբ։

Ամստերդամում 1666 թ. տպագրված առաջին Աստվածաշնչի 350- ամյակի հայտն էլ ներկայացվել է Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների աջակցությամբ։

Ըստ կանոնակարգի` հայտերը վերջնական հաստատման ընթացակարգով կներկայացվեն գործադիր խորհրդի, այնուհետև` գլխավոր գագաթաժողովի հաստատմանը:

Back to top button