Միջազգային

Դավութօղլուն Հռոմի պապին մեղադրել է «միակողմանի մոտեցման» մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Վատիկանում մատուցված պատարագին, որի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածն իր անունով էր կոչել՝ Հայոց ցեղասպանություն:

Դավութօղլուն իր խոսքում Հռոմի պապին մեղադրել է «միակողմանի մոտեցման» մեջ, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ցավերը միակողմանի դիտելը սազական չէ Հռոմի պապին և նրա գլխավորած կառույցին: Մանավանդ, պատերազմական ժամանակ ապրած ցավերին պետք է արդարացի մոտեցում ցուցաբերել, պետք է տեր կանգնել մարդկության բոլոր ցավերին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Back to top button