Հասարակություն

Քննարկվել է զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրը

alisagevorgyan
Պաշտպանության նախարարության և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հանդիպմանն այսօր քննարվել է  Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրը: Որքան է պետության պատասխանատվության մասնաբաժինը նման դեպքերում:

 

4 տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակից վիրավորված ու այժմ  հենաշարժողական խնդիրներ ունեցող  23-ամյա Գևորգ Եղիազարյանի խնդիրը վերջին շրջանում համացանցում քննարկվող, թերևս,  ամենաթեժ թեմաներից էր: Հիշեցնենք, նախկին զինծառայողի ծնողները դիմել էին հանրությանը աջակցություն ստանալու խնդրանքով, որպեսզի իրենց որդին Իսրայելում բուժումը շարունակելու հնարավորություն ստանա: Եղան նաև քննադատություններ հասցեագրված պաշտպանության նախարարությանը, որը, ինչպես նշվում էր, նախկին զինծառայողի բուժմանը մինչև վերջ չի աջակցել: Օրինակն ընդհանրացնելով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված  քննարկմանն այսօր փորձում էին պարզել պետության պատասխանատվության չափը  նման դեպքերում:

ՀՀ Պաշտպանության  նախարարի  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է պարզաբանում.« Պաշտպանության նախարարությունը օգնում է»:

«Եթե պետությունն ասում է ՝ փող չկա, դա չի նվազեցնում իր զինվորի հանդեպ  նրա պատասխանատվության չափը»,-  պարզաբանումներին արձագանքում  է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի  խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Ըստ նրա այս ոլորտում օրենսդրական բաց կա, որը պետք է լրացնել:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասով  պաշտպանության նախարարի մամլո խոսնակը չի ընդդիմանում,  բայց հարցեր են ծնվում, օրինակ ով կարող է հստակ որոշել, թե հաջորդ տարվա ընթացքում քանի դեպք կարող է տեղի ունենալ, որի արդյունքում զինծառայողն արտերկրում թանկարժեք բուժում ստանալու կարիք կունենա:  Ի վերջո, ամեն ինչ չէ, որ հնարավոր է պլանավորել:

«Եթե Ադրբեջանի գործողություներին Հայաստանն արձագանքի «Ակն ընդ ական» սկզբունքով, ապա հաջորդ օրն իսկ կսկսվի լայնամաշտաբ պատերազմ, որտեղ կունենանք տասնյակ հազարավոր զոհեր»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button