Հասարակություն

Սահմանային լարվածության աճն անմիջականորեն առնչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. Արծրուն Հովհաննիսյան

alisagevorgyan
Բազմիցս նշվել է, որ այս տարվա սահմանային լարվածության աճն անմիջականորեն առնչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշ կանխատեսումների համաձայն այդ լարվածությունն ավելի կաճի ապրիլի 24-ին նախորդող օրերին: Եղան նաև առաջարկներ՝ այս ընթացքում առաջին գծում  օգտագործել նաև վետերանների ներուժը: Արդյոք այս առաջարկը քննարկվում է հայկական Զինված ուժերում : Որքանով ենք պատրաստ այս օրերին կանխելու հակառակորդի սպասվող սադրանքերը: Արձագանքելով «Ռադիոլուրի» հարցադրումներին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր նշել է. «Լինում են դեպքեր, երբ օրինաչափ է լինում, բայց այսօր զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են և հրատապ անհրաժեշտություն, որպեսզի պահեստազորը մասնակցի առաջնագծի ծառայությանը, չկա»:

 

Back to top button