Հասարակություն

Անվճար ստենտավորում՝ Գյումրու բժշկական կենտրոնում

annamartikyan
Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը 500 մլն դրամի՝ նախատեսված է իրականացնել Հանրապետության ինվազիվ սրտաբանական ծառայություն իրականացող 6,  հետագայում՝ 10 հիվանդանոցներում, որոնցից 1-ը Գյումրիի բշկական կենտրոնն է:  Ապրիլի 4-ին Առողջապահության նախարարության և ինվազիվ սրտաբանական ծառայություն իրականացնող բժշկական կենտրոնների միջև ստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր՝ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում սրտի անհետաձգելի ծառայության իրականացման վերաբերյալ:

Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ու սրտաբան Կարեն Միքայելյանը ներկայացրել են հուշագիրն ու ամփոփել Գյումրու բժշկական կենտրոնում մինչ օրս կատարված ստենդավորման արդյունքները: 3 ամիսների ընթացքում Սրտի անհետաձգելի վիրահատության համար ծրագրի շրջանակում Գյումրու բժշկական կենտրոն են դիմել 18 հիվանդ  որից 2-ին ատարել են կրկնակի ստենդավորում ՝ դարձյալ անվճար:

 

Back to top button