ՀասարակությունՑեղասպանություն 100

Հռոմի պապն ընդունել է հայ կաթոլիկ հոգեւորականներին

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապն այսօր ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւորականներին՝ Ներսէս Պետրոս ԺԹ կաթողիկոս- պատրիարքի գլխավորությամբ, հայտնում է «Վատիկանի ռադիոն»։

Ներսես կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանցիսկոս պապին՝ ապրիլի 12- ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ Պատարագ մատուցելու համար, «մեկուկես միլիոն քրիստոնյա նահատակների հիշատակին, որոնք նախընտրեցին կյանքերը զոհել ի սպաս Քրիստոսի, Ավետարանի եւ Խաչի, քանի ուրանալ իրենց պապենական հավատը»։

Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաեւ իր երախտագիտությունն է հայտնել՝ Գրիգոր Լուսավորչին Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու համար։ Ներսէս Պետրոս ԺԹ կաթողիկոս – պատրիարքն ընդգծել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ ազգի ամենասիրված եւ սերտված սուրբն է, ու նրա «Մատյան ողբերգության» աղոթագիրքը միշտ եղել է հայ ընտանիքների մոտ պահպանված գիրքը՝ Սուրբ գրքին առընթեր»։

Back to top button