Միջազգային

«Ապրիլի 24-ին Պուտինի Հայաստան այցի հնարավորությունը դեռ դիտարկվում է». Պեսկով

marlenahovsepyan
Կրեմլը դեռ քննարկում  է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությունը Երևան՝  Հայոց  Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Այցի հնարավորությունը դեռ դիտարկվում է, մենք կանենք հայտարարություն հարցի վերաբերյալ»,- ասել է Ռուսաստանի նախագահի  մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ պաշտոնյան ստույգ չի պատասխանել հարցին՝ կմեկնի արդյոք Ռուսաստանի նախագահը Թուրքիա՝ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար: «Ռուսաստանը մեր թուրք գործընկերների կողմից Չանաքքալեում ծրագրվող հիշատակի միջոցառումներին կներկայանա բարձր մակարդակով»,-ասել է Պեսկովը։

Back to top button