ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Վատիկանում Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը կհեռարձակվի աշխարհով մեկ

Ապրիլի 12- ին Հռոմի ժամանակով ժամը 9- ին Վատիկանի սուրբ Պետրոսի Մայր տաճարում Ֆրանցիսկոս պապը կմատուցի սուրբ Պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ սուրբ Գրիգոր Նարեկացուն կշնորհվի «Տիեզերական եկեղեցու վարդապետ»- ի տիտղոս։ Համապատարագիչն է լինելու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ներսէս Պետրոս ԺԹ կաթողիկոս պատրիարքը։

Վատիկանի ռադիոն հայտնում է, որ սուրբ Պատարագը հեռարձակվելու է ուղիղ եթերով աշխարհի տարբեր հեռուստակայանների կողմից, իսկ ռադիոյի հայկական բաժինը Հռոմի սրբազան քահանայապետի լատիներենով պաատարագը կհեռարձակի հայերեն մեկնաբանությամբ՝ www.radiovaticana.va կայքով։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սուրբ Պատարագին ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները, աշխարհի տարբեր վայրերից ժամանած կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիները ներկայացնող հոգեւորականներ։

Back to top button