Միջազգային

Ուկրաինան ՆԱՏՕ- ի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր կստորագրի

Ուկրաինայի իշխանությունները ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնություն են ձեռք բերել: Ստորագրման են նախապատրաստվում փաստաթղթեր ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին: Լուրը այսօր կայացած Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ հաստատել  է այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:

Փաստաթղթերը ստորագրվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ «Ուկրաինան պետք է վերականգնի իր զինված ուժերը բացառապես ամենաուժեղ բանակների և միավորումների օրինակով։ Նախեւառաջ՝ դա ՆԱՏՕ-ի չափանիշներն են, մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Յացենյուկը:

Back to top button