Միջազգային

Ալեքսիս Ցիպրասը Մոսկվայում կքննարկի Հունաստանի արտաքին պարտքի հարցերը

marlenahovsepyan
Այսօր Մոսկվայում հյուրընկալում են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Նա Ռուսաստան է ժամանել՝ քննարկելու Հունաստանի արտաքին պարտքի հարցերը դրա մարման վերջնաժամկետից մեկ օր առաջ, ինչպես նաև Կրեմլի փոխհարաբերությունները Եվրամիության հետ: Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ցիպրասի այցի ընթացքում հնարավոր է քննարկվի Հունաստանի դեմ պարենային էմբարգոյի չեղյալ հայտարարելու հարցը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը:

Bloomberg գործակալությանը Հունաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Էկվիլիդիս Ցակալատոսը ընդգծել է, որ վարչապետ Ցիպրասի Մոսկվա այցի մոջ զարմանալի ոչինչ չկա, քանի որ Ռուսաստանը բարեկամական պետություն է: Իր հերթին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Bild պարբերականի էջերից Ցիպրասին հորդորել է Եվրամիության միասնականությունը հարվածի տակ չդնել Մոսկվա այցի ընթացքում:

Ռուսաստան այցից մի քանի օր առաջ Հունաստանի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հակառուսական պատժամիջոցներն անվանելով փակուղի տանող ճանապարհ:

Back to top button