Հասարակություն

2017 թվականից Հայաստանն անցնում է պարտադիր 12-ամյա կրթության

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել է ԱԺ նախկին պատգամավոր, կառավարության նախկին անդամ  Վարդան Զադոյանի  հիշատակը, նաև շնորհավորհել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝  ծննդյան օրվա կապակցությամբ:

Պատգամավորները ձայների 85 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ  երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունել են կրթության և հանրակրթության մասին օրենքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրա քվեարկությունը երեկ հետաձգվել էր պատգամավորների առակությունների  պատճառով: Երեկ նիստի ավարտից հետո գործադիր-օրենսդիր համատեղ   քննարկման արդյուքնում մտոհոգիչ դրույթների մի մասը վերանայվել է ու փոխել խմբակցությունների դիրքորոշումը:

Օրենսդրական փաթեթով ամրագրվում է, որ Հայաստանում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական ու միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը: Օրենսդրական ամրագրումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականից:

Քվեարկություններից հետո Ազգային ժողովն  անցել է գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկմանը: Երեկ պատգամավորների հարցերին պատասխանում էր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, այժմ մտքերի փոխանակության փուլն է: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 16 պատգամավոր:

Back to top button