Հասարակություն

Ինչո՞ւ են փակվում մանկապարտեզները, Բախշյանը՝ գյուղապետերի խորամանկության մասին

arminegevorgyan

Ինչու են փակվում գյուղական վայրերում գտնվող մանկապարտեզները: Գյուղապետերն ասում են, որ գումար չկա: Սակայն   կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշում է,որ գյուղապետերը ծանոթ են «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի» գործունեությանը,որը  նախատեսում  է բոլոր այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ  չկան, բացել նախակրթարաններ, ֆինանսավորել դրանք գյուղի դպրոցի շենքում կամ կառույցում: Գյուղապետերը որոշել են փակել մանկապարտեզները և բացել նախակրթական հաստատություններ՝ հավելյահն գումարներ ստանալու համար: 

<<Մեր կառավարություն ամենամեծ թերություն նա է, որ մեր պաշտոնյաները օրենքներ չեն կարդում։ Լավագույն դեպքում՝ (կարդում են) իրենց ոլորտին վերաբերողը: Օրինակ՝  եթե  վարչապետն ու տարածքային կառավարման նախարարը երեխայի իրավունքի մասին օրենքը կարդացած լինեին, ապա կիմանային, որ  կրթության իրավունքը երեխայի իրավունքներից  մեկն, իսկ հանրակրթության մասին օրենքն  ասում է, որ  <<հանրակրթության  հիմքը նախադպրոցական կրթությունն է>>,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով  գյուղական  վայրերում մանկապարտեզներին փակման խնդրին:

Արդեն մի քանի մանկապարտեզ փակվել է։ Պատճառը,  գյուղապետերի հավաստմամբ,  ֆինանսի բացակայություն է:  Բանն այն է,որ Տավուշի մարզի  Դեբեդավան գյուղի  ավագանին 2014 թ դեկտեմբերի 30-ին   լուծարեց  գյուղի  մանկապարտեզը ,որտեղ հաճախում էր 30 երեխա։  Չնայած ծնողների ու մանկավարժների դիմում- բողոքներին՝ ավագանին  իր որոշումը չփոխեց ու հիմնավոր պատճառ ներկայացրեց՝ ֆինանսների բացակայությունը։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ,ով   ծնողների ահազանգով եղել էր գյուղում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  մանկապարտեզի վարիչն ամեն գնով պայքում էր, որպեսզի այն չփակվեր,իսկ ծնորղներին էլ պատրաստ էին 3000 դրամ ամսավճարի փոխարեն վճարել 4000 դրամ ,միայն թե մանկապարտեզը գործեր։

Նկատենք, որ մանկապարտեզին տարեկան 3,5 մլն դրամի ֆինանսավորում է  անհրաժեշտ: Գյուղապետն էլ տեղեկացրել է,որ ընդամենը 8,5 մլն դրամ սուբսիդիա  է ստանում ամբողջ գյուղի համար ու  չի կարող  50 տոկոսը տալ մանկապարտեզին։

<<Դեբեդավան գյուղի երեխաները իրենց ցեխոտ փողոցներից բացի ուրիշ ոչ մի զբաղմուքն չունեն,իսկ գյուղապետն ասում է <<կա ո~չ,փող չկա,բալը թանկ է>>։

Անահիտ  Բախշյանն ասում է,որ Դեբեդավանի  մանկապարտեզի ճակատագրին են արժանանալու նաև Տավուշի, Գեղարքունիքի մարզերի  սահմանամերձ համայանքերի այլ  մանկապարտեզներ: Եվ պատճառը ոչ թե այնքան գումարների բացակայություն է,այլ՝ գյուղապետերի խորամանկությունը: Բանն այն է,որ Համաշխարհային բանկի վարկի երրորդ ծրագրով նախատեսվում է  բոլոր այն համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկա, բացել նախակրթարաններ, ֆինանսավորել դրանք գյուղի դպրոցի շենքում կամ կառույցում: Ընդ որում` նախակրթարանները միայն 5 տարեկանների համար են։

<<Գյուղապետերը լսել են այդ բանը ,ու հիմա գործող մանկապարտեզները փակում են, որ գումարներ ստանան :Սա ոչ այլ ինչ է,քան՝ պետության գրպանը մտնելու ձև: Այդ պարտքով վերցրած վարկի` տաք ու պաղ կողմերն են  անում,այն դեպքում, երբ այդ վարկը մնալու է արդեն մեր ծոռների ուսերին>>,- ասում է Անահիտ Բախշյանը:

Նա համոզված է, որ կրթության պատասխանատու այս հատվածում պետությունը մատների արանքով է նայում, ու ասում փող չկա,բայց փոխարենը վերջերս մեր կառավարությունը 10 մլն դրամ քամուն տվեց՝ հայ-ռուսական երիտասարդական ինչ-որ միջոցառման  ուտել խմելուն  տրամադրեց, մինչդեռ այդ  10 մլն-ով այսպիսի գյուղերում 3 մանկապարտեզ մի ամբողջ տարի կաշխատեր:

<<15 մանկապարտեզի  փող էլ՝ 60 մլն դրամ, տվեցին գեներալ Մանվել  Գրիգորյանի  պատանի երկրապահին, որը ինչ է անում՝ չգիտես: Որևէ մեկդ տեսե՞լ ե, թե էդ  գումարները ոնց են  ծախսում: Դպրոցները ծնողների հետ միաժամանակ կազմակերպում են իրենց միջոցառումները, սակայն, դրա համար գումար է ստանում։ Ու այսպես լիքը բաներ….բայց  երեխայի կրթության համար չկա։ Սա ուղղակի  հանցանք է, ուրիշ ոչինչ>>,- ասաց Անահիտ Բախշյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button