Հասարակություն

«Եթե համայնքների բնակիչները դեմ լինեն, համայնքների խոշորացում չի արվի».Աշոտ Գիլոյան

hasmikdilanyan
Եթե համայնքների բնակիչները դեմ լինեն, համայնքների խոշորացում չենք անի, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Վերջինս համոզված է, որ ռեֆորմը միայն դրական ազդեցություն է ունենալու հատկապես փոքր համայնքների համար:

Մայիսի 17-ին ՀՀ երեք մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Տավուշում  տեղական հանրաքվե է անցկացվելու,  հանրաքվեի միջոցով կառավարությունը փորձելու է  պարզել, արդյո՞ք, բնակիչները կողմ են, որ իրենց համայնքները խոշորանան ու  ձևավորեն համայնքային փնջեր:  «Խոշորացումը համայնքների միացում չէ, այլ գյուղապետարանների  ու քաղաքապետարանների»,- ասում է ՏԿ և ԱԻՆ  տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը հավելելով, որ  խոսքը կառավարման ապարատների մասին է: Պաշտոնյան վստահեցնում է՝   բնակիչը բացասական որևէ ազդեցություն չի զգալու, նրա հասցեն, բնակավայրը մնալու են  նույնը:

«Եթե փնջում կա յոթ գյուղ , կլինի մեկ գյուղապետարան, այլ ոչ թե յոթ, յուրաքանչյուր գյուղ կունենա մեկ ավագանի»,- ասում է ՏԿ և ԱԻՆ ներկայացուցիչը: Յուրաքանչյուր բնակավայրում ներկայացուցիչներ կլինեն,-ասում է նախարարության ներկայացուցիչն ու բնական համարում գյուղապետերի ու քաղաքապետերի դժգոհությունները.«Քանի որ նրանք աշխատանք են կորցնելու, կրճատվելու են նաև հաստիքները: Իսկ բնակիչները դժգոհ են,քանի որ ծրագրից տեղյակ չեն»:

ՏԿ և ԱԻՆ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրազեկվելուց հետո նրանք կողմ են արտահայտվում: «Ծրագիրն  ուղղված է  միայն  բնակիչների բարեկեցությանը, փոքր գյուղերը զարգանալու են», -խոստանում է Գիլոյանը: Բնակավայրերի անվանումները մնալու են նույնը, բնակիչները սովորական տեղեկանք ստանալու  համար ստիպված չեն լինի կիլոմետրերով ճանապարհ կտրել,  եթե գյուղում կա մանկապարտեզ, այն չի փակվի:

Իսկ հանրաքվե կանցկացվի օրենքի տարրը  պահելու համար: Համայնքների խոշորացում  ինքնինին նշանակում է վարչատարածքային բաժանում: Եթե վեց գյուղերից մեկը դեմ լինի, կարող ենք և այդ գյուղի կարծիքը հաշվի չառնել, -եզրափակում է Գիլոյանը՝ միաժամանակ վստահեցնելով, եթե բնակիչները մբողջությամբ  դեմ լինեն, մենք խոշորացում չենք անի:

Back to top button