Միջազգային

Եմենից տարհանվածների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ

Եմենից ռուսաստանյան օդանավերը 67 ռուսաստանցու են տարհանել, ինչպես նաև` 12 երկրների 245 քաղաքացիների, հաղորդում է interfax-ը: Շաբաթ օրը, հիշեցնենք, Եմենից Ռուսաստան է տարհանվել 320 մարդ, այդ թվում Հայաստանի քաղաքացիներ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով` տարհանվել են նաև Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի, ինչպես նաև` Կուբայի, Եգիպտոսի, Սիրիայի, Եմենի քաղաքացիներ: Տարհանման հնարավորություն տված այս մարդասիրական ակցիան ռուսաստանյան կողմն իրականացրել է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Եմենի հետ համատեղ ջանքերով:

Վերջին երկու օրվա ընթացքում ռուսաստանյան օդանավերով Եմենից տարհանվել է ավելի քան 600 մարդ: Ապստամբները այժմ վերահսկում են Եմենի զգալի մասը: Նրանց դեմ ռազմական գործողություններ է ծավալել Սաուդյան Արաբիան:

Back to top button