Հասարակություն

ՙՙՀաղթանակի մարաթոնն՚ անցնում է Հայաստանով

annamartikyan

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված <<Հաղթանակի մարաթոնը>>, որը ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի որոշման համաձայն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների պետական սահմանի գծի երկայնքով՝ ապրիլի 2–ից անցկացվում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի հատվածով:

Ապրիլի 4- ին Գյումրիում Հայաստանի սահմանապահները <<Հաղթանակի մարաթոնի>> խորհրդանիշը փոխանցեցին ռուս սահմանապահներին եւ մինչեւ ապրիլի 7–ը մարաթոնային խումբը կանցնի հայ–թուրքական և հայ–իրանական պետական սահմանի հատվածի երկայնքով։
Ապրիլի 7–ին ՙՀաղթանակի մարաթոնի՚ խորհրդանիշը կլքի Հայաստանի տարածքը և կփոխանցվի Ռուաստանին՝ Կարելիայի սահմանապահներին։

Մարաթոնային  խմբերի հանդիպումը կլինի մայիսի 28–ին Ռուսաստանի մայրաքաղաքում՝  Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ, որտեղ կանցկացվի «Հաղթանակ-70» մարաթոնի ավարտը նշանավորող հանդիսավոր հավաքը։

Back to top button